Ծրագրավորում (Programming)

Շատերը կարծում են, թե ծրագրավորող դառնում են ծրագրավորման լեզու սովորելով։ Դա նման է նրան, որ պնդենք, թե մարդ են դառնում լեզու սովորելով։ Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես, չէ՞։ Բայց արդյո՞ք քանի ծրագրավորման լեզու գիտես՝ այնքան ծրագրավորող ես։

Ծրագրավորման լեզուն սովորելու ընթացքում քիչ-քիչ սկսում է բացվել այդ "ծրագրավորում" կոչված աշխարհի դուռը։ Մարդկանց մի մասին դուր է գալիս այն, ինչ իրենք տեսնում են այդ բացվող դռան հետևում և նրանք սկսում են խորանալ այդ գաղափարների էության մեջ, սկսում են ավելի խորքային հասկանալ, թե ինչն ինչոց է, ինչն ինչպես է կառուցված և ինչպես է աշխատում։ Եվ հենց այդ խորանալուն զուգընթաց՝ նրանց մեջ սկսում է ձևավորվել Ծրագրավորողը

Այսպիսով սկսվում է քիչ-քիչ բացահայտվել ծրագրավորող դառնալու հիմնական ուղին։ Ծրագրավորող դառնում են ծրագրավորումը սիրելով։ Այդ սերն ունակ է փոխել մարդու մոտեցումը, մարդու վերաբերմունքն իր մասնագիտության հանդեպ։ Մարդ պետք է հնարավորություն ունենա սկսնակ ժամանակ տեսնելու, թե ինչ գեղեցիկ է ծրագրավորողի աշխարհը։ Մարդ պետք է հնարավորություն ունենա շփվելու ծրագրավորումը սիրող Ծրագրավորողների հետ, այլ ոչ թե միայն որպես ծրագրավորող, կամ ուղղակի որպես դասախոս աշխատող մարդկանց տեսնի։

Չենք մոռանում, որ ծրագրավորումը շատ դժվար մասնագիտություն է։ Միգուցե դա հեչ էլ ձերը չի։ Մի տանջեք ձեզ՝ փորձելով սիրել մի բան, որը ձեզ համար ի սկզբանե տգեղ և անհրապուրիչ էր։ Այն, որ փորձառու ծրագրավորողը լավ է վարձատրվում, ճիշտ է այնքանով, որքանով ճիշտ է, որ լավ է վարձատրվում փորձառու բժիշկը։ Ցանկացած մասնագիտության մեջ էլ փորձն ու աշխատասիրությունը գնահատվում են։ Ծրագրավորումը տարբերվում է նրանով, որ դրանով զբաղվելու համար պետք է ունենալ գիտելիքների մի որոշակի բազմություն և սիրել որոշակի տիպի գործունեություն։ Ճիշտ նույն բառերը կարող ենք ասել և բժշկության մասին։

Հրապարակվել է 10 հունիսի 2024

Ընթերցեք նաև

Ծրագրավորում (Programming)

  • 10 հունիսի 2024
  • 1244
Graphic designer-ի մասին

  • 20 հունիսի 2024
  • 935

Տեղեկացեք մեր նորությունների և զեղչերի մասին առաջինը