20 June 2024
Գրաֆիկ դիզայնը մասնագիտություն է, որի միջոցով դիզայները ստեղծում է տարբերանշաններ, տարբերանշանի ուղեցույցներ, գովազդային բաներներ, էջերի վիզուալներ և տարբեր տպագրական ֆայլեր: Նկարչական և գծագրային գործունեություն է, հարմոնիկ և էֆեկտիվ վիզուալ միջավայր ստեղծելու նպատակով։ Գրաֆիկական դիզայնը նորարարական ներդրում է սոցիալ էկոնոմիկական զարգացման մեջ և կուլտուրական կյանքի միջավայրում։ Ռեալ կյանքում շատ ենք առնչվում՝ թե՛ առօրյայում, թե՛ մեդիայում, ամեն տեղ:
Կարիերա. աշխատանքային բարդություններ
Կարելի է լավ կարիերա անել՝ լինելով Graphic designеr.կարևորը՝ սիրով անել ամեն ինչ։ Այս գործում դա շատ կարևոր է։ Հայաստանայան շուկայում պահանջված աշխատանք է, բայց դրսի հետ աշխատելն է շահավետ։Մի փոքր դժվար է այստեղ աշխատել, քանի որ մեզ մոտ մասնագետին լսելու և վստահելու ունակությունը այդքան էլ զարգացած չէ: Ոչ բոլորի մասին է խոսքը, բայց մեծամասնության հետ դժվար է: Կամ պետք է անես այն, ինչ իրենք են ցանկանում կամ հրաժարվես տվյալ աշխատանքից:Ինքս մինիմալիստ եմ, աշխատանքում էլ, բայց հաճախորդի հետ դժվարանում եմ, մեջիս մինիմալիստը չի հանձնվում: Պետք է փորձել ժամանակակից շուկային զուգահեռ քայլել:Քանի որ պահպանողական եմ, սիրում եմ անել մի բան ու որակով:
Սովորելու հնարավորությունների մասին
Շատ են դպրոցները, բայց ցավոք քիչ են լավ մասնագետները, որոնք ժամանակ են տրամադրում դասավանդելուն: Նախնական գիտելիքներ կարելի է ստանալ դպրոցներում, բայց ավելի աճելու համարպետք է շատ ինքնակրթվել: YouTube ում կարելի է գտնել ամեն ինչ: Ինքս դասավանդել եմ այս առարկան։Սկզբում՝ մասնավոր, հետո Զարդակիրառական պետականուսումնարանում:
Սկնակի համար կարևորել եմ գործիքներին լիարժեք տիրապետումը:
Posted On 20 June 2024