02 June 2024
SEO-ի նպատակն է բարձրացնել կայքի դիրքը որոնողական համակարգերում. պատկերացնենք` Դուք ունեք կայք, որտեղ վաճառում եք բջջային հեռախոս. լավ SEO ցուցանիշներ ունենալու դեպքում google, yandex կամ այլ որոնողական համակարգում փնտրելով «բջջային հեռախոսների վաճառք»՝ Ձեր կայքը կլինի որոնման արդյունքների առաջին էջում, իսկ լավագույն դեպքում թոփ 3-ում:
Կայքի առաջխաղացումը բարդ գործընթաց է, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ: Քանի որ ծառայությունների արժեքը կախված է դոմենի տարիքից, վարկանիշից, որոնողական համակարգերում մրցակցության մակարդակից, դժվար է որոշել առաջխաղացման գինը առանց կոնկրետ կայքն ուսումնասիրելու: Եթե դուք կայքը նոր եք պատրաստել, նոր դոմենի առաջխաղացման գործընթացը միջինում կտևի 10-12 ամիս: Գործընթացի սկզբում կազմում ենք աշխատանքների տեխնիկական առաջադրանքը, կնքում ենք պայմանագիր, համաձայն որի տրամադրում ենք արդյունքի երաշխիք:
Կայքի առաջխաղացումը պետք է կատարել միջինում 40-120 բանալի բառերով: Բառերի վարկանիշը գնահատվում է ցածր, միջին և բարձր հաճախականությամբ, ինչը ցույց է տալիս դրանցով փնտրման համակարգերում որոնումների հաճախականությունը և մրցակցության աստիճանը:
Միջին կորպորատիվ կայքի համար խորհուրդ ենք տալիս առաձնացնել 30-40 ցածր, 10-15 միջին և 1-5 բարձր հաճախականությամբ բանալի բառեր:
Կայքի առաջխաղացման 1-ին փուլում՝ առաջին եռամսյակի ընթացքում ԹՈՓ-10-ում հայտնվում են ցածր հաճախականությամբ բառերով էջերի ավելի քան 70 տոկոսը: Հաճախորդը ստանում է առաջին արդյունքները:
Կայքի առաջխաղացման 2-րդ փուլում՝ հաջորդ եռամսյակի ընթացքում, արդյունքներ են գրանցվում միջին հաճախականությամբ հարցումներով:
SEO առաջխաղացման 3-րդ փուլում, որը տևում է 4-6 ամիս, որոնողական համակարգերի (Google, Yandex) առաջին տասնյակում հայտնվում են բարձր հաճախականությամբ բանալի բառերով էջերը:
Օրինակ, դուք պատրաստում և վաճառում եք ննջասենյակի կահույք։ «Կահույք» բառով Google-ում որոնում իրականացնող օգտագործողը կարող է փնտրել ինչպես ննջասենյակի կահույք, այնպես էլ (մեծամասամբ) այլ տիպի կահույք, կամ կարող է ուղղակի հետաքրքրվել նկարներով և այլն։ Այիսնքն, այս դեպքում շատ փոքր է հավանականությունը, որ այցելուն հենց ձեր պոտենցյալ գնորդն է։ Իսկ «պատվերով ննջասենյակի կահույք» բառով որոնման և ձեր կայքը գտնելու արդյունքում վաճառքի հավանականությունը բազմապատկվում է։ Այսպիսով, ծախսելով ավելի մեծ գումար «կահույք» բառի առաջխաղացման վրա, դուք կստանաք ավելի փոքր արդյունք, քան փոքր բյուջեով «պատվերով ննջասենյակի կահույք» բառով ԹՈՓ-10 անցնելու դեպքում։
Posted On 02 June 2024